211652_close_icon
views-count2267 դիտում article-date 15:57 23-08-2019

Երևանի համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով: Ներկայումս հիմնարկն ունի 24 աղբատար մեքենա: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նախատեսվում է, որ Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա:

Նմանատիպ նյութեր