1487 դիտում
21:17 16-12-2019
Մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով կզբաղվի համայնքային նորաստեղծ հիմնարկը
Մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով այսուհետ կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին հավանություն տվեց քաղաքապետի որոշման նախագծին: Համայնքային կառույցի ստեղծմամբ կանաչապատման նպատակով քաղաքապետարանի տրամադրած գումարները կկենտրոնացվեն: Կազմավորված մասնագիտական թիմը Երևանի կանաչապատման, խնամքի ու ոռոգման համար կառաջարկի նոր՝ համալիր լուծումներ, աշխատանքներն էլ կկրեն միասնական բնույթ:
Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, տեղանքային հստակ մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ:
«Մենք սկսում ենք մի գործընթաց, որը երբևիցե չէր արվել համայնքի կողմից, աղբի տեսակավորումն է և դրանով իսկ բնապահպանական մեծ խնդիրների լուծումը: Նաև ստեղծվելու են վտանգավոր աղբատեսակների հավաքակայաններ, որոնց մասին ևս երբևիցե Խորհրդային Միությունից ի վեր չէր խոսվում:
Այսինքն, վտանգավոր աղբը նույնկերպ իր տեղն է գտնում Նուբարաշենի աղբավայրում՝ հասարակ աղբի կողքին, որն անթույլատրելի է 21-րդ դարում: Ճիշտ է, սրանք չերևացող հարցեր են, բայց ես բազմիցս նշել եմ. մենք չենք անելու ինչ-որ ամբոխավարական քայլեր, որոնք միանգամից երևալու են, այլև սկսելու ենք գործընթացներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո: Աղբահանություն, տրանսպորտ և այլն. ամբողջ Եվրոպան անցել է այս ճանապարհը. սկզբից եղել է պետական, համայնքային, հետո սկսել են գործընթացն իրականացնել մասնավորի հետ, որոշ ժամանակ անց հասկացել են, որ վիճակը վատացել է, և կրկին վերադառնում են համայնքային կառավարմանը, որովհետև համայնքն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների հանդեպ»,- նշել է քաղաքապետը:
Հաշվի առնելով, որ համայնքային կառույցը նորաստեղծ է և ողջ գույքը չի կարող համալրել, քաղաքապետ Հայկ Մարությանն այս գործում ակնկալել է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ընկերությունների ու անհատների աջակցությունը: Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, որն արդեն իսկ հաջողված օրինակներ ունի:
Երևանի ավագանու անդամները նոր հիմնարկի ստեղծմանն առնչվող խնդիրներ են արծարծել, ներկայացրել նաև իրենց կարծիքներն ու դիրքորոշումները:
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
15:57 23-08-2019
Երևանի համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով
8313 դիտում
22:04 30-07-2019
Այս շաբաթվանից մայրաքաղաքի մաքրմամբ կզբաղվի Երևանի աղբահանության հիմնարկի արդեն 12 մեքենա
Այս բաժնից
877 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
628 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար