1868 դիտում
15:30 23-08-2019
Ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր. «Հայկական Վերածնունդ»
«Հայկական Վերածնունդ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում և մասնակցում է Ամուլսարի հանքի հետ կապված թեժ քննարկումներին: Ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր, որոնց լիարժեք կառավարումը գործնականում ոչ ոք չի կարող երաշխավորել:
Հասկանում ենք նաև Վարչապետի ներկայացրած փաստարկները, որոնք միտված են հարցը ի շահ պետության և բնակչության կարգավորելուն, և որպես այդպիսիք դրանք բավականին ծանրակշիռ են:
Այնուամենայնիվ, ելնելով խնդրի խիստ մեծ ծավալներից Հայաստանի ողջ բնակչության համար, և նկատի ունենալով երկու կողմերի ներկայացրած հնարավոր երկարաժամկետ հետևանքները, մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը և Վարչապետին այս հարցում ինքնուրույն որոշում չկայացնել: Վարչապետ Փաշինյանին կոչ ենք անում Ամուլսարի հանքի շահագործման հարցը ներկայացնել համապետական հանրաքվեի և ըստ ժողովրդի կամքի կայացնել վերջնական որոշում:
Վարչապետին կոչ ենք անում նաև վերագնահատել Հայաստանում մետաղական հանքերի բնապահպանական ազդեցությունը և նրանց նկատմամբ կիրառել ավելի բարձր ստանդարտներ, իսկ որոշներին փակել արդեն իսկ պատճառած զգալի վնասների պատճառով»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
889 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում