211652_close_icon
views-count4602 դիտում article-date 22:02 12-05-2016

Մարմնական ծանր վնասվածքներ ստացած զինվորների ծնողներին տեղեկացրեցին, որ հիվանդների տեղափոխումն արտերկիր ռիսկեր և վտանգներ է պարունակում

Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող վիրավոր զինծառայողների առողջական վիճակի գնահատման և հետագա բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ Արմեն Մուրադյանի մոտ` վիրավոր զինվորներ Արման Լազգյանի և Ռուբեն Առաքելյանի հարազատների մասնակցությամբ։ [b] Երկուսի ծնողներն էլ ցանկություն են հայտնել նրանց բուժումը շարունակել արտերկրում։ [/b] Խմբում ընդգրկված հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետներն արձանագրեցին, որ մինչև այժմ երկու վիրավորի բուժումը «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպվել է պատշաճ մակարդակով։ Ներկայացնելով հիվանդների ներկայիս վիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արտակ Հովհաննիսյանը նշեցին, որ երկու դեպքում էլ կա առողջական վիճակի դրական տեղաշարժ։ Մանրամասն անդրադառնալով վիրավորների ներկայիս վիճակին` մասնագետները ներկայացրեցին նրանց հետագա բուժման ռազմավարությունը։ Քննարկման արդյունքում ծնողները համոզվեցին, որ իրենց զավակների բուժումը Հայաստանում հնարավոր է ամբողջ ծավալով շարունակել։ Միաժամանակ ծնողներին տեղեկացրեցին, որ հիվանդների տեղափոխումն այսօր ռիսկեր և վտանգներ է պարունակում։ «Հայաստանում հնարավոր է բուժել և անել այն ամենը, ինչ այլ երկրում պետք է կատարեն։ Հայկական «Քրոս» (կարմիր խաչ) առողջության կենտրոնում ես ականատես եղա, թե գլխուղեղի թափանցող վնասվածքով երիտասարդն ինչպես է արդեն ինքնուրույն քայլում»,-ասաց նախարարը` նշելով, որ բոլորի նպատակը նույնն է՝ զինվորների արդյունավետ բուժումը։ Ծնողները ևս հայտնեցին իրենց տեսակետները։ [b]Տեղեկանալով առկա բոլոր ռիսկերի և վտանգների մասին, ընդունելով, որ իրենց տղաների բուժումը ողջ ծավալով հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, պնդեցին բուժումն արտերկրում շարունակելու իրենց ցանկությունը։ [/b] Արմեն Մուրադյանը հայտնեց, որ նախարարությունը կաջակցի զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։ Միաժամանակ աշխատանքներ են տարվելու բարերարներ գտնելու ուղղությամբ, քանզի [b]այն դեպքերում, երբ հնարավոր է Հայաստանում բուժել՝ պետական ֆինանսավորում չի նախատեսվում։[/b]

Նմանատիպ նյութեր