«Հանրապետականը» ցնծում էր. «Արարատ-Արմենիան» հիանալի նվեր մատուցեց երկրպագուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» բացառիկ լարված մրցավեճում կարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը վաղուց այսքան մարդաշատ չէր: Ամբողջ խաղում մեր երկրպագուները իրենց վանկարկումներով, երգերով, ջերմությամբ 12-րդ խաղացողի դեր էին խաղում և նրանք ակնհայտորեն հուսախաբ չեղան:
«Մեղավորը» «Արարատ-Արմենիան» էր, որը առաջին խաղակեսում գերազանցեց մրցակցին, բացեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ ու սուր էին գործում հյուրերը, որոնք էլ 68-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը:
Դրանից հետո երկու թիմերն էլ գոլ խփելու մի շարք բացառիկ պահեր կորցրեցին: Բայց բախտը ժպտաց մեզ. խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին երևանյան թիմը հաղթանակ կորզեց. հաղթական գոլի հեղինակ դարձավ Իլյա Անտոնովը:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի