Ռուսաստանի 1-ին լիգա. Արմեն Համբարձումյանը նվեր մատուցեց Վալերի Կարպինին
Ռուսաստանի 1-ին լիգայում Արմավիրի «Տորպեդոն» 8-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սիբիրին»:
Սա բոլոր առումներով պատմական հաղթանակ էր: Նախ, «Տորպեդոն» հանրահայտ մարզիչ Վալերի Կարպինի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ առաջնությունում: Ավելին, արմավիրցիները 671 րոպե տևած գոլազուրկ սերիային վերջ տվեցին: Թիմի առաջին գոլը խփեց կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:
Այս հաղթանակից հետո «Տորպեդոն» բարձրացավ 13-րդ տեղ: