211652_close_icon
views-count2243 դիտում article-date 22:16 22-08-2019

Բռնվել էր գողության պահին

Օգոստոսի 21-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կորյունի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի: Ժամը 04.45-ին նա, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր