211652_close_icon

Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Իոաննիսյանը՝ դրամաշնորհ ստանալու մասին

views-count1185 դիտում article-date 16:07 22-08-2019
Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։ Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/danioanis/posts/10218664246494384]էջում[/url] գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողների 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։ Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։ Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»,-գրել է նա: Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել կառավարության պահուստային ֆոնդից 33, 68 մլն դրամի դրամաշնորհ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Այս գումարները տրամադրվում է Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր