211652_close_icon
views-count33362 դիտում article-date 23:14 21-08-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք փաստաբանների պալատի փաստաբանին պատկանող «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում. բերման ենթարկվածները ատոմակայանի աշխատակիցներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Բաղրամյանի Արմավիրի և Մեծամորի բաժինների իրենց գործընկերների հետ, ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Մելիքյանին, 34-ամյա Արմեն Սայանին, 37-ամյա Կարեն Հովոյանին, 37-ամյա Արտակ Մարտիրոսյանին և 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են նշված հանգստի գոտում Ա. Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել նաև Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Վոլոդյա Բարսեղյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բարսեղյանն աշխատում է Հայկական ատոմային էլեկտրակայանում՝ որպես փականագործ, Մ. Մելիքյանը՝ որպես հերթափոխի պետ, Ա. Սայանը՝ որպես ճարտարապետ, իսկ Ա. Մարտիրոսյանը՝ Հայաստանի ատոմային էկեկտրակայանի «Շին» ՓԲԸ-ում՝ որպես մոնտաժող: Բոլորը հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Քննությունը շարունակվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանգստի գոտին պատկանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Դալարիկ գյուղի բնակիչ Գոռ Գևորգյանին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր