211652_close_icon
views-count46502 դիտում article-date 21:21 21-08-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային: Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի լինում, հեռացել են տանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեոռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ և Արմինե Ղազարյաններին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր