211652_close_icon
views-count2404 դիտում article-date 23:24 21-08-2019

Գողոնը՝ «Այֆոն 7». հանցագործությունը բացահայտված է

Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 20-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վարդանանց փողոցից ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին. նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր