4432 դիտում
20:05 22-06-2018
Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է
Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին: Պարզվել է, որ նրանք 1992 թ. ծնված Հովհաննես Ա.-ի հետ հունիսի 15-ին, ժամը 3.30-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գողացել են Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարային տերմինալը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տերմինալի սեփականատերը 1972 թ. ծնված Կարեն Մ.-ն է:
Վնասի չափը պարզվում է:
Արմեն Մ.-ն, Արթուր Մ.-ն, Հովհաննես Ա.-ն տվել են բացատրություններ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2843 դիտում
21:40 25-10-2018
Խանութում գողացել էր աշխատակցուհիների բջջային հեռախոսները. հանցագործությունը բացահայտված է
2592 դիտում
23:04 30-01-2019
Գողացել էր բանկային քարտ և գումար կանխիկացրել. հանցագործությունը բացահայտված է
8400 դիտում
13:50 10-01-2020
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ․ հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից