1524 դիտում
15:20 21-08-2019
Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները. Արմեն Դարբինյան
Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչեւ դրա զրոյացում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարեւոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք:
Ոլորտի մի քանի նախարար լիցենզիաների բաշխմամբ դոլարային միլիոնատերներ են դարձել: Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները: Ընդերքը ժողովրդի սեփականությունն է: Պետական բյուջեն ընդերքի մասհանումից պիտի տոկոս ստանա՝ ռոյալթի»:
Արմեն Դարբինյանը նաեւ նկատել է, որ հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է. «Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» եւ «աշխատավարձ» կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից:
«Հայաստանը աղքատ երկիր է»- այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել: Ամեն տեղ լաց են եղել, վիզները ծռել ու ողորմություն են խնդրել, աղքատ երկրի պատկեր են ձեւավորել: Մինչդեռ քառակուսի մետրին ընկնող հանքերի պարունակությամբ մենք ՀԱՐՈՒՍՏ երկիր են, կարելի է ասել նաեւ՝ ՀԱՆՔԱՅԻՆ երկիր ենք»:
Նմանատիպ նյութեր
8018 դիտում
16:32 20-07-2017
Էրդողանի ռեժիմը երկար չի կարող շարունակել իր գործը, կառավարությունը վաղ թե ուշ գնալու է. Սևան Նշանյան
Այս բաժնից
331 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
364 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
331 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ