211652_close_icon
views-count1691 դիտում article-date 22:20 20-08-2019

Ապօրինի ծառահատում Հրազդանում

Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի «Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր է հատել և փայտանյութը տեղափոխել իր տուն: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և մատնացույց արել գերեզմանատանը հարակից տարածքում իր հատած 18 ծառերի կոճղերը: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր