211652_close_icon
views-count1427 դիտում article-date 13:38 23-10-2019

Ապօրինի ծառահատում և ապօրինի զենք

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է հնչել, թե կրակել են, օգնության կարիք կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 56-ամյա անտառապահ տղամարդը իր պահաբաժնի տարածքում նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, իր մոտ եղած որսորդական հրացանից նախազգուշական կրակ է արձակել՝ կանխելով ծառահատումը: Նյութերի նախապատրաստման ընթացքում անտառապահը ներկայացրել է որսորդական հրացանը և երկու փամփուշտ: Նա հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր