211652_close_icon
views-count725 դիտում article-date 12:53 17-06-2014

Ապօրինի ծառահատում` Դիլիջանի ազգային պարկից

Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 7-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 4 բոխի և տեղափոխել իր տան բակ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր