211652_close_icon
views-count2133 դիտում article-date 22:40 20-08-2019

Հանդերձարանից գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 19-ին, ժամը 14.55-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 14-ին Վ. Սարգսյան փողոցի մի հասցեից գողություն կատարած անձը այժմ անվտանգության աշխատակիցների մոտ է: Կենտրոնականի քրեական հետախույզները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա ֆիտնես ակումբի հանդերձարանում մի կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր