23985 դիտում
14:38 19-12-2015
Արտակարգ դեպք Երևանում. «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ քոլեջի հանդերձարանից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա ուսանողուհին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Կորյունի փողոցի 10 հասցեում գտնվող Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Ս.-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս սովորում է նշված քոլեջի 1-ին կուրսում և հիվանդանոցում հայտարարել է, որ առանց որևէ պատճառի ինքնասպանություն գործելու նպատակով քոլեջի հանդերձարանում շեղբով վնասել է ձախ ձեռքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)