211652_close_icon
views-count1904 դիտում article-date 22:31 13-08-2015

Գողություն մարզադպրոցի հանդերձարանից

Հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում Արաբկիրի համալիր մարզադպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ մարզադպրոցի հանդերձարանի պահարանից գումար են գողացել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված մարզադպրոցի հանդերձարանում տեխնիկական միջոցների գործադրմամբ պահարանի դուռը բացելով` 1996 թ. ծնված Մկրտիչ Ս.-ի դրամապանակից գողացել են 800 դոլար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Արթուր Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնն առգրավված է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր