1004 դիտում
18:10 20-08-2019
Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ:
Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ռազմավարության հիմքում դրված Հայաստանի մրցակցային առավելություններն ու փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնց թվում առանձնապես կարևորվել են ագրեգացումը, առևտրայնացումը, կողմնորոշումը դեպի որակ, երիտասարդության ներգրավվածությունը գյուղոլորտում, գյուղարտադրանքի դիվերսիֆիկացումը և ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխությանը հարմարվողականությունը ու շրջակա միջավայրի կայունությունը, տեխնոլոգիաների արդիականացումը:
Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների թվում մատնանշվել են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության և սնուցման բարելավումը, տեղական շուկաների զարգացումը և արտահանման հնարավորությունների բարձրացումը, գյուղատնտեսության ոլորտում մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը, թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարության խթանումը:
Նշվել է նաև, որ նախատեսվում է իրականացնել հողային բարեփոխումներ, աջակցել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին անցում կատարել ավանդական փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն:
Փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մշակվելու և շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվելու նաև ռազմավարության իրականացման գործողությունների պլանը:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
16:09 06-05-2023
Վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
778 դիտում
17:49 28-03-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
4551 դիտում
22:30 15-06-2016
Վարչապետին է ներկայացվել ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը
Այս բաժնից
628 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
925 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
547 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան