211652_close_icon
views-count6774 դիտում article-date 15:35 20-08-2019

Եվրոպայի Լիգա. «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» երկու խաղն էլ կհեռարձակվեն Հանրային հեռուստատեսությամբ

Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հուրախություն «Արարատ Արմենիայի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների՝ «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպումն ու պատասխան խաղը կլինեն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ես անկեղծորեն հավատում եմ մեր թիմի հաջողությանը և բոլորիս մաղթում եմ հաղթանակ», նշել է Կ. Գիլոյանը: Նշենք, որ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին, պատասխան խաղը՝ օգոստոսի 29-ին:

Նմանատիպ նյութեր