Չեմպիոնների Լիգա. «Ալաշկերտ»-«Դինամո» (Թբիլիսի) խաղն այսօր կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ
Հուլիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Դինամո» պատասխան հանդիպումը:
Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին: Հանդիպումը ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Թբիլիսիում ավարտվել է 2:0 հաշվով` «Դինամոյի» օգտին:
«Ալաշկերտը» մարզասերներին հրավիրում է Հանրապետական մարզադաշտ՝ դիտելու ֆուտբոլային այդ սկզբունքային մրցակցությունը: