211652_close_icon
views-count4128 դիտում article-date 21:30 17-08-2019

Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողությունը. ուղիղ. Tert.am

Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում ընթացան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվեց խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը տեղի է ունենում Երևանում՝ Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ Համահայկական ամառային խաղերին մասնակցել են սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները անցկացվել են Արցախում: Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր