1601 դիտում
19:25 14-08-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքին և այլն։ Կողմերը կարևորել են աշխատանքը մարզերում՝ ընդգծելով երիտասարդներին ներգրավելու կարևորությունը:
Լինն Թրեյսին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
22:46 08-11-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
325 դիտում
09:42 24-04-2024
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
391 դիտում
09:30 24-04-2024
Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը. Նիկոլ Փաշինյան