2572 դիտում
18:44 04-10-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաև անհատական գործերով և համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։
Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին և այլն:
Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը:
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
16:14 22-02-2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
1892 դիտում
19:25 14-08-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Այս բաժնից
1318 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1537 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1537 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ