53467 դիտում
15:40 14-08-2019
Գեղարքունիքի մարզում հակառակորդի կրակոցից 37-ամյա պայմանագրային զինծառայող է վնասվածք ստացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50- սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծնունդով Արծվաշենցի, Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արտակ Օ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։
Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Օ-ն պայմանագրային զինծառայող է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
20625 դիտում
20:09 29-07-2020
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Tert.am
9680 դիտում
11:51 11-12-2015
Հակառակորդի կրակոցից 21-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել