211652_close_icon
views-count2299 դիտում article-date 15:56 14-08-2019

Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ

Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն:Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,-նշել է նա։ Հավելել է, որ հայտարարությունները ձևական բնույթ են կրում և իրականում գործնական չեն: Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն:

Նմանատիպ նյութեր