Պարսից ծոցի անդամ արաբական պետությունները կստեղծեն համատեղ ռազմածովային ուժեր
Պարսից ծոցի տարածաշրջանի պետությունները կստեղծեն ռազմածովային համատեղ ուժեր: Այս մասին հայտարարել է Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լաթիֆ ազ-Զայանին՝ Քուվեյթում տեղի ունեցած խորհրդի պաշտպանության խորհրդի 13-րդ նստաշրջանում, հաղորդում է Ria Novosti-ն:
Աբդել Լաթիֆ ազ-Զայանին նշել է, որ պատճառը այդ տարածաշրջանի խաղաղությանն ուղղված սպառնալիքներն են, որոնք պետք է կանխել:
Նշենք, որ խորհուրդը միավորում է միապետական կարգեր ունեցող 6 պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը, Քաթարը և Միացյալ Արաբական Էմիրությունները: