Պարսից ծոցի երկրները մտադիր չեն կրճատել նավթարդյունահանման ծավալները
Պարսից ծոցի նավթ արդյունահանող պետությունները չեն պատրաստվում կրճատել արդյունահանման ծավալները, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Ալ-Նաիմին,հաղորդում է Reuters-ը:
Ալ-Նաիմիի հայտարարությունը պաշտպանել են Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Միևնույն ժամանա Նաիմին ընդգծել է, որ նավթի համաշխարհային գնանկման պատճառը ոչ թե մեծ ծավալների արդյունահանումն է, այլ ՕՊԵՔ-ի կազմում չընդգրկված նավթ արդյունահանող երկրների սպեկուլատիվ խաբեբայությունները:
Վերջինիս համոզմամբ՝ նավթային շուկան շուտով կրկին կկայունանա, իսկ «սև ոսկու» գինը կբարձրանա: