211652_close_icon
views-count8648 դիտում article-date 23:16 12-08-2019

Մեկնարկել է «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը Տավուշ աշխարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիրի բակում, հանդիսավոր բացվեց ամենամյա [url=https://www.haghartsinweek.com/]«Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»[/url]-ը: Ներկա էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, օտարերկրացիներ: «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»-ն ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում ու կյանքի է կոչվում տավուշցի երիտասարդների կողմից։ Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XIII դար) հարուստ հոգևոր ժառանգությունը, հայ մշակույթի հայ մշակույթի զարգացման մեջ առանձնահատուկ դերն ու ապրող ներկան։ Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի և ուտեստների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում, հրավիրյալ երգչախմբերի կողմից հոգևոր ու ազգային երաժշտության համերգներ։ Առանձին օրեր նվիրված են Հայոց բանակին և մանուկներին։ Ամբողջ շաբաթն ուղեկցվում է հոգևոր զրույցներով, եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով: Հաղարծին վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվում է սիրո քաղաքի, ուր բոլորն ապրում ու գործում են որպես մի մեծ ընտանիք։ Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր