29446 դիտում
08:19 12-08-2017
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը «Հաղարծինի շաբաթ» հոգևոր-մշակութային յոթօրյա փառատոնին մասնակից դարձրեց նաև հայ զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդությունն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է «Հաղարծինի շաբաթ» հոգևոր-մշակութային յոթօրյա փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է օգոստոսի 7-ից 13-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրը՝ օգոստոսի 11-ը, նվիրված էր հայ զինվորներին, և տոնակատարություններն էլ հենց իրենք՝ զինվորները, դարձրին հետաքրքիր և բազմաբովանդակ՝ բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին: Եկեղեցու բակում էին հավաքվել տարբեր զորամասերից շնորհաշատ զինվորներ և զինվորական երաժշտախումբ, ովքեր կատարեցին թե՛ հայրենասիրական երգեր, թե՛ երաժշտական համարներ, թե՛ ուղղակի պար բռնեցին ներկաների և Տավուշի թեմի երիտասարդների հետ:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ասաց.
- Այս հրաշալի նախաձեռնությունը Տավուշի երիտասարդների հոգու ծնունդն է: Այն նպատակ ունի նախ համահավաք հոգեւոր-մշակութային միջավայր ստեղծելու մեր Տավուշ աշխարհի երիտասարդության համար, ինչպես նաև լայն հասարակության համար՝ բացահայտելու մեր հոգևոր ժառանգության՝ այս պարագային Հաղարծին հրաշալի վանքի հոգևոր բովանդակությունը, պատմական ահռելի դերակատարությունը եւ ներկայի առաքելությունը: Մեր նպատակն է, որ Տավուշ աշխարհը ներկայանա ոչ միայն սահմանային իրադարձությունների եւ կրակոցների պատճառով, այլ իր ամբողջությամբ՝ հոգևոր-մշակութային մեծագույն ներդրումով: Այս տարի փառատոնին բազմաթիվ հայտերից 100 կամավոր են գրանցվել:
Նրանք բոլորը հատուկ պատրաստված կանաչ արտահայտիչ շապիկներով են, որը չափազանց գեղեցիկ ու գունագեղ մթնոլորտ է ստեղծում՝ ուղեկցված իրենց անգնահատելի ուրախությամբ ու ժպիտներով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 336+
336+
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
21:46 12-06-2014
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
10430 դիտում
20:59 21-12-2017
ԵՊԼՀ լավագույն ուսանողը կմեկնի յոթօրյա ուղևորության՝ Պրահա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ