211652_close_icon
views-count3274 դիտում article-date 19:38 12-08-2019

Նեյմարի քույրը ՊՍԺ-ի երկրպագուներին տականք է անվանել

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի քույրը՝ Ռաֆաելան, խիստ կերպով է արձագանքել եղբոր հասցեին ուղղված պաստառներին, որոնք ֆրանսիական ակումբի երկրպագուները պարզել էին Լիգա 1-ի առաջին տուրում «Նիմի» հետ խաղի (3:0) ժամանակ: «Ի՜նչ զզվելի մարդիկ են, որոնք մի գրամ հարգանք չունեն: Ու դուք դեռ ցանկանում եք, որ եղբայրս մնա՞ ձեր թիմում: Դուք առանց նրա ոչինչ չեք նվաճի: Տականքներ», գրելէ Ռաֆաելան իր սոցցանցի էջում: Ավելի ուշ գրառումը նրա էջից ջնջել էին, սակայն այն արդեն հասցրել է բազմաթիվ բացասական արձագանքների արժանանալ, առաջին հերթին՝ ՊՍԺ-ի երկրպագուների կողմից:

Նմանատիպ նյութեր