Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս չմեկնել Լվով
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպմանը, որը կայանալու է Լվովում, ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է առանց երկրպագուների մնալ:
«Հաշվի առնելով Ուկրաինայի բարդ ներքաղաքական իրավիճակը, ՊՍԺ-ն այդ հանդիպմանը չի ապահովելու իր երկրպագուների մասնակցությունը:
Բացի այդ, ՊՍԺ-ն հորդորում է երկրպագուներին ինքնակամ չուղևորվել Լվով», նշված ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքում:
Նշենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին: