ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն օգոստոսի 12-ինամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարկազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Ըստսահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:Ներկայացվել է նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
«Մեր կարևորագույն նպատակը պետությանը և քաղաքացիներին ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և սպայի բարձր պատասխանատվության զգացումով»,-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
[b] Մամուլի քարտուղար[/b]