1743 դիտում
18:27 01-08-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով Մոսկվայում է
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովին:
Ինչպես տեղեկացրեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, «Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրի ներքո անցկացվող համաժողովը լայն հարթակ է՝ տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումների, զարգացման հեռանկարների ներկայացման, խնդիրների վերհանման, փոխադարձ հատաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև համատեղ միջոցառումների օրակարգ ձևավորելու համար:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 50 երկրից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Բելգիայից, Իսրայելից, Իրանից, Սերբիայից, Թաիլանդից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն առանձին հանդիպում է ունեցել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ծառայություններ միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայութան միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի դրույթները: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել հուշագիրը ստորագրել ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Դատական կատարողների միջազգային միության լիագումար նիստի ընթացքում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
11:27 22-07-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ
6681 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
2077 դիտում
17:14 12-08-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ