2660 դիտում
11:27 22-07-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ
Հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու Ծառայության մարզային բաժնի և բաժանմունքների գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև հստակեցնելու աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը։
Մասիսի, Վեդու բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունքները, աշխատանքային պայմանները։
Ծառայության մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Ծառայության գործառույթների անխափան իրականացման կարևորությանն ու այն հիմնարար սկզբունքներին, որոնցով բացառապես պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հարկադիր կատարող։ «Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր և ստանձնած պարտավորությունների առաջ։ Եղե՛ք նախաձեռնող և հետևողական ձեր ամենօրյա աշխատանքում»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
18:27 01-08-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով Մոսկվայում է
6669 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
2065 դիտում
17:14 12-08-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել