211652_close_icon
views-count989 դիտում article-date 16:59 12-08-2019

Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ

2018 թվականի զորակոչի համեմատ 2019 թվականին նորակոչիկների թիվն աճել է 15 տոկոսով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նորակոչիկների թվի աճին զուգահեռ մոտ 60%-ով կտրուկ նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: Սա բավական գոհացուցիչ և կարելի է ասել անգամ աննախադեպ արդյունք է»,- նշեց Բալայանը: 2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին:

Նմանատիպ նյութեր