1679 դիտում
11:56 08-12-2020
2020 թ․, նախորդ տարվա համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 17 տոկոսով. փոխոստիկանապետ
Այսօր Ազգային ժողովում, երբ առաջին ընթերցմամբ քննարկվում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակագրություն կա բալային համակարգի ներդրման հետ կապված, և արդյոք նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները:
Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ համաձայն վիճակագրության՝ ոչ միայն բալային համակարգի, այլև կոմպլեքս իրենց կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, այդ թվում՝ տեսախցիկների և արագաչափ սարքերի ներդրմամբ ունեն բավականին լուրջ արդյունք:
«Մասնավորապես՝ 2020 թվականի 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է, ընդհանուր առմամբ, 985 հազար իրավախախտում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն եղել է մեկ միլիոնից ավելի, այսինքն` այստեղ լուրջ նվազում ունենք: 2020 թվականին ունենք 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակում եղել է 3443: Այսինք 17 տոկոսով նվազել է»,-ասաց նա և նշեց, որ այս ամբողջը խոսում է բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին։
Նմանատիպ նյութեր
1184 դիտում
16:59 12-08-2019
Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ
2368 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
Այս բաժնից
4561 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
871 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին