Փորձագետները ներկայացրել են Ռուսաստանում ամենատարածված լյուքս մեքենաները
«Ավտոստատ» գործակալության փորձագետները ներկայացրել են Ռուսաստանում ամենատարածված լյուքս մեքենաների մակնիշները:
Արդյունքում, առաջին տեղում հայտնվել է Mercedes-Benz Maybach S-Сlass մակնիշի մեքենան: Վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները գնել են այդ մակնիշի 252 մեքենա, որի արժեքը կազմում է մոտ 146 հազ. դոլար:
Երկրորդը Bentley Continental GT-ն է, երրորդը՝ Bentayga-ն:
Luxury կարգի մեքենաներից պահանջարկ ունեն նաև Maserati Levante, Lamborghini Urus, Rolls-Royce Cullinan, Rolls-Royce Wraith, Maserati Ghibli, Lamborghini Aventador, Ferrari Portofino և Rolls-Royce Ghost մակնիշի մեքենաները: