Maybach-ը ներկայացրել է Mercedes-Benz E-Class-ի լյուքս տարբերակը
Mercedes-Maybach մոդելային շարքը, որն այս պահին ունի միայն չորս դռնանի S-Class մոդելը, կհամալրվի նոր` Mercedes-Benz E-Class-ի լյուքս տարբերակով, որի պրեմիերան նախատեսվում է 2016 թ-ին:
Ըստ նախնական տվյալների` 4,0 լ ծավալով V8 բիտուրբո շարժիչը 422 ձիաուժ հզորություն կապահովի:
Նոր Mercedes-Maybach E-Class մոդելը Mercedes-Benz G500-ի շարժիչը կունենա, ինչպես նաև կավելանա հետևի նստատեղերի թիվը: