211652_close_icon
views-count1874 դիտում article-date 15:17 11-08-2019

Բախումներ՝ Երուսաղեմում հրեաների ու մուսուլմանների միջև, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել

Երուսաղեմում զանգվածային բախումներ են տեղի ունեցել «Իդ ալ-ադհա» տոնին առիթով աղոթելու հավաքված մուսուլման հավատացյալների և հրեաների միջև, այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Նշվում է, որ իրավապահ ուժերը ստիպված են եղել միջամտել դեպքին այն բանից հետո, երբ սրբավայր մտնելու համար կոնֆլիկտ է առաջացել հրաների կողմերի միջև։ Ոստիկանությունը մարդկանց ցրելու համար ստիպված է եղել կիրառել լուսաձայնային նռնակներ։ Կան տուժածներ և մուսուլմաններից, և հրեաներից։ Թերթը պարզաբանում է, որ Սուրբ լեռը իսլամական տոներին սովորաբար փակ է լինում այցելուների համար, բայց ոչ ուխտավորների։ Սակայն այս տարի «Իդ ալ-ադհա» տոնը համընկել է հրեա ժողովրդի Սգի օրվա հետ (այդ օրը ավերվել են Առաջին և Երկրորդ Երուսաղեմյան տաճարները), ինչի պատճառով էլ մի քանի հրեական կազմակերպություններ դիմել են իշխանություններին՝ խնդրանքով, որպեսզի թույլ տան իրենց մուտք գործել սրբավայր, սակայն ոստիկանությունը անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելել է հրեաների մուտքը սրբավայր, որտեղ այդ ժամանակ հավաքված է եղել մոտ 50 հազար մուսուլման և արդյունքում սկսվել են բախումներ։

Նմանատիպ նյութեր