Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ
Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։