211652_close_icon
views-count2228 դիտում article-date 23:34 10-08-2019

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված արձագանքները:

Նմանատիպ նյութեր