211652_close_icon
views-count4262 դիտում article-date 20:57 10-08-2019

Գոռավան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100 հակ անասնակեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 10-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:47-ին: Ամբողջությամբ այրվել են 100 հակ պահեստավորած անասնակեր, փայտյա տնակի կառուցատարրեր (10 քմ) և ջերմահարվել է 5 ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր