104658 դիտում
10:15 01-12-2021
Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Լիճք գյուղում առաջացած հրդեհի հետևանքով այրվել է 6200 խոտի հակ, սատկել են շուրջ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր անասուն, տուժածը կրել է մոտ 100 մլն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լիճք գյուղի անասնագոմերից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Մարտունու, Վարդենիսի, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատներից ընդհանուր 4 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լիճք գյուղի բնակիչ՝ 49-ամյա Շիրակ Խալոյանին պատկանող «Կավնոց» կոչվող տարածքում գտնվող անասնագոմում։
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 6200 խոտի հակ, իսկ հրդեհի հետևանքով սատկել է անասնագոմում գտնվող 700 գլուխ ոչխար, 25 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Հրդեհի դեմ հրշեջների հետ պայքարում էին նաև գյուղացիները, սակայն քամին իր սև գործն էր անում։
Հրդեհի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Կրակը տեսանելի էր անգամ մի քանի կիլոմետրից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Շ. Խալոյանը կրել է մոտ 100 մլն դրամի նյութական վնաս։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն թե Շ. Խալոյանը, թե գյուղացիները վստահ են, որ հրդեհը հաստատ հոսանքից չի եղել, իսկ գյուղացիներն էլ խնդրում էին կառավարությանը, անձամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կառավարությունը օգնության ձեռք մեկնի տուժածին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց