Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր
                        Սեպտեմբերի 20-ին, ժամը 10։29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել` 11:11-ին: Գեղադիր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 100 հակ անասնակեր։
ԱԻՆ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

