Այս ամռանը ԱՊԼ-ում ամենաշատը խաղացող վաճառել է «Չելսին», ամենից շատ ծախսել՝ «Մանչեսթեր Յունայթեդը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երեկ Անգլիայի առաջնությունում փակվեց տրանսֆերային պատուհանը:
Ամենաշատը այս պատուհանում ԱՊԼ-ի ակումբներից ծախսեց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 148 մլն եվրո:
Մանկունյանցիները ձեռք բերեցին պաշտպաններ Հարի Մագուայրին (80 մլն ֆունտ), Աարոն Ուան-Բիսակային (50 մլն ֆունտ) և կիսապաշտպան Դենիել Ջեյմսին (18 մլն):
Երկրորդը «Ասթոն Վիլան» էր, որը 12 ֆուտբոլիստի վրա ծախսելէ 144,5 մլն ֆունտ: Երրորդը «Արսենալն» էր՝ 138 մլն ֆունտ:
Ամենաշատը խաղացողների վաճառքից վաստակել է «Չելսին»՝ 213,2 մլն ֆունտ: Ամենախոշոր վաճառքներն էին՝ Էդեն Ազարը «Ռեալին» (130 մլն ֆունտ) և Ալվարո Մորատան «Ատլետիկոյին» (58,3 մլն ֆունտ):
Երկրորդը շահույթով «Լեսթերն» է՝ 80 մլն ֆունտ, երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» (74 մլն):
Տրանսֆերային պատուհանի արդյունքներով ամենամեծ բացասական բալանսը «Ասթոն Վիլայինն» է (- 144,5 մլն ֆունտ), «Արսենալինը» (-82 մլն) և «Մանչեսթեր Սիթիինը» (-76,7 մլն):