«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում առաջինը 600 հաղթանակ տարավ
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Միդլսբրոյի» նկատմամբ 3:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/19/1061974/]առավելության[/url] հասնելով, «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի պատմության մեջ առաջինը 600 հաղթանակ տարավ:
Այդ ցուցանիշով 2-րդը Լոնդոնի «Արսենալն» է` 517 հաղթանակ, լոնդոնյան ևս մեկ ակումբ` «Չելսին», ունի 508 հաղթանակ:
Հիշեցնենք, որ 27 խաղից հետո «ՄՅՈւ»-ն 52 միավորով 5-րդն է: