«Տոտենհեմը» ԱՊԼ-ում վերջին 15 տարվա ընթացքում առաջին թիմն է, որը ամռանը խաղացող չգնեց
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր, երբ ԱՊԼ-ի ակումբները կարող էին խաղացողներ գնել:
Այդ իսկ պատճառով Լոնդոնի «Տոտենհեմը» դարձավ Անգլիայի պրեմիեր-լիգայի վերջին 15 տարում առաջին թիմը, որը ոչ մի նոր խաղացող ձեռք չբերեց:
ԱՊԼ-ի ակումբների համար տրանսֆերային պատուհանը փակվեց, սակայն նրանք դեռ կարող են իրենց խաղացողներին օտարերկրյա թիմերի վաճառել: