211652_close_icon
views-count1540 դիտում article-date 14:01 10-08-2019

Դատավորների էթիկայի հանձնաժողովը քաղհասարակության ներկայացուցիչների մորթու տակ իշխանության ներկայացուցիչներին ներմուծելու փորձ է. փաստաբան․ Tert.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում մի շարք վտանգներ է տեսնում: [url=https://www.tert.am/am/news/2019/08/10/Varosyan/3068502?fbclid=IwAR0pOoU2OxSm4JKa1wxmnNXVEbeEPx-F3rYxkybp35t8uqz-I8IZC-Nwwa4]Tert.am[/url]-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ մոտավորապես այս տեսքով էլ անցկացվելու է փաթեթը: «Անհասկանալի է՝ նախագծում մի քանի կետեր ինչ նպատակ են հետապնդում, մասնավորապես՝ դատավորների կարգապահական հանձնաժողովի ձևավորման դրույթում ակնհայտ տեսնում եմ փորձ այդ հանձնաժողով ներմուծել իշխանության ներկայացուցիչների` քաղհասարակության ներկայացուցիչներ մորթու տակ: Ինձ համար նույնիսկ տեսանելի է, թե ում են պատկերացրել դա գրելուց, քանի որ այդ երկու անձիք որոշված են, մնացածը ձևակերպվելու են ավելի հետո»,-ասաց նա`զերծ մնալով կոնկրետ անուններ հնչեցնելուց: Երվանդ Վարոսյանի կարծիքով` հատկապես 2008 թվականի դեպքերից հետո մենք ճիշտ չենք հասկանում քաղհասարակություն ասվածը: «Մենք հասկանում ենք ինչ-որ մարդկանց շրջանակ, ովքեր երկար տարի գրանտով «յոլա» են գնացել, հիմա զբաղված են իշխանության մեծարմամբ և վաղուց իրենց գործառույթը չեն իրականացրել: Նրանց մի մասը գովում է իշխանությանը, մյուս մասը դարձել է մեղադրող դատախազներ: Հիմա փորձ է արվում այդ մարդկանց բերել էթիկայի հանձնաժողով: Սա իշխանության կոպտագույն մուտք կլինի դատական համակարգ, որը ևս մեկ քայլ կլինի դատարանների անկախությունը սահմանափակելու ճանապարհին»,-ասաց նա: Փաստաբանը խնդիրներ է տեսնում նաև դատավորների կենսաթոշակի հետ կապված դրույթում. «Դե թող դատավորները խոսեն. թող հասկանան, որ որքան «հանգիստ նստեն տեղները», այսպես էլ լինելու է, կարող է՝ աշխատավարձ էլ չստանան»: Ինչ վերաբերում է դատավորի տարիքային ցենզը 28-ից 25 տարեկան իջեցնելու դրույթին, Երվանդ Վարոսյանը դա ծիծաղելի համարեց. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է 25 տարեկան անձնավորությունը` անգամ Սողոմոն Իմաստունը, արդարադատություն իրականացնել: Այդ ի՞նչ կյանքի փորձ պետք է ունենա այդ մարդը, որ կարողանա դատի, մարդկային ճակատագրեր լուծի: Այդ ինչ՞ պետք է նա տեսած լինի, որ մենք նրան վստահենք Հայաստանի քաղաքացու ճակատագիրը»: Ըստ նրա` այս փոփոխությունը գուցե կոնկրետ թեկնածուների համար է արվում: «Ես կարծում եմ, որ կոնկրետ թեկնածուներ կան, որոնք չեն կարող սպասել. երևի պետք է անհապաղ ինչ-որ մեկի աշխատանքի տեղավորման հարցը լուծել, ուրիշ բացատրություն չեմ գտնում»,-ասաց նա: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամներին օրենքով ներկայացվող առաջարկին, ըստ որի մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, իսկ հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ, փաստաբանը նշեց, որ սա նույնիսկ իրավաբանի մեկնաբանելու դրույթ չէ: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/10/Varosyan/3068502?fbclid=IwAR0pOoU2OxSm4JKa1wxmnNXVEbeEPx-F3rYxkybp35t8uqz-I8IZC-Nwwa4]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր